Այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Հանրապետությունում ներկա է գտնվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևների հանձնման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել նաև ելույթով՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը ձայնակցում և ներդաշնակեցվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ:

«Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալները, իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք, և մենք այս գործը պիտի միասին անենք:

Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին:

Արցախում ներկա եմ եղել պետական բարձրագույն պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը»,- նշել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում