ՆՆարե Ոսկանյան

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով.

 
«Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եմ: Շրջայցս մեկնարկեց ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ: Թանգարանում ներկայացված են արգելոցի ֆլորան և ֆաունան: Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը՝ իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով: Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին: Այստեղ՝ հենց արգելոցի տարածքում, կարող եք անցկացնել բաց դասեր, գիտական քննարկումներ և էկոկրթական ծրագրեր»,-նշել է նախարարը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում