ՆՆարե Ոսկանյան

Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի. վարչապետը ծանոթացել է Անգեղակոթ համայնքի խնդիրներին

Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի. վարչապետը ծանոթացել է Անգեղակոթ համայնքի խնդիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Վարչապետն այցելել է նաև Անգեղակոթ համայնք, հանդիպել բնակիչների հետ ու ծանոթացել համայնքի խնդիրներին:

Փաշինյանն ընդգծել է, որ տեղյակ է՝ բնակիչները մտահոգ են, որ կա 6 կմ ճանապարհ, որն անցնում են 40 րոպեում: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ ճանապարհը կվերանորոգվի և, ծանոթանալով խնդրին, որ բնակիչները  իրականում ոչ թե 6, այլ 14 կմ-ի խնդիր են բարձրացնում՝ հայտնել է, որ ծրագիրը կարվի երկու փուլով:

«Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի, այլ հարց է, թե ի՛նչ ժամանակացույցով»,-ընդգծել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում