ԳԳևորգ Թոսունյան

Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել. Տոնոյան

Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել. Տոնոյան

«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Գլոբալը ռազմաքաղաքական իրադրությունն է, իրավիճակը, որը փոփոխության չի ենթարկվել: Եղել են տարածքային կորուստներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ որպես պաշտպանության նախարար՝ ինքը հաղթելու կողմնակիցն է:

«Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, տեսնենք: Երբ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը, հայտարարություն կլինի, նոր հարցեր տվեք: Գուցե ինչ-որ բաների ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի անհամաձայնությունս հայտնեմ»,- հորդորեց նախարարը լրագրողներին՝ չցանկանալով խոսել Ապրիլյան պատերազմի, ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում