ՄՄարի Կոստանյան

Աշխարհազորի ստեղծումը հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին. Տոնոյան

Աշխարհազորի ստեղծումը հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին. Տոնոյան

Աշխարհազորի ստեղծումը հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով վերջինների՝ աշխարհազորի ստեղծմանը վերաբերող հարցերին: 

«Այն սպառնալիքների ու ռիսկերի պարագայում, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում (խնդրում եմ, ուշադրություն դարձնել հարևանների նոր հայտարարություններին), կարծում եմ՝ մեր ռեսուրսները, միայն ակտիվ բանակի, գործող զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, նախարարն ասաց՝ այն կայուն է, կանխատեսելի: 

«Կայուն, կանխատեսելի: Այսպես կձևակերպեմ»,- խոսքը եզրափակեց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում