ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետի որոշմամբ՝ Լոռու մարզպետն արձակուրդ կգնա

Վարչապետի որոշմամբ՝ Լոռու մարզպետն արձակուրդ կգնա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում:

 
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը ներառյալ:

2. Անդրեյ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում