ԼԼիլիթ Գասպարյան

Արցախի նախագահը և ՀՀ ոստիկանապետը կարևորել են իրավապահ մարմինների միջև համակարգված աշխատանքը

Արցախի նախագահը և ՀՀ ոստիկանապետը կարևորել են իրավապահ մարմինների միջև համակարգված աշխատանքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում