ԱԱրման Գալոյան

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված

ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանավորված. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր մերժեց Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թ. օգոստոսից, իսկ այս տարվա օգոստոսի 25-ից մեկնարկել է նրա և եղբորորդու՝ մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի դատավարությունը:

Մեկ այլ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում