ՆՆարե Ոսկանյան

Առողջապահության նախարարն ԱԺ-ում մասնակցել է բյուջետային ծրագրերի քննարկմանը

Առողջապահության նախարարն ԱԺ-ում մասնակցել է բյուջետային ծրագրերի քննարկմանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ քննարկումից լուսանկար է հրապարակել՝ նշելով.

«Կանխելով մամուլում տարատեսակ «հավաստի աղբյուրների» հիման վրա պատվիրված հոդվածները՝ նշեմ, որ առողջապահության նախարար Թորոսյանը ԱԺ-ում է և մասնակցում է բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը»։

Նշենք, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր ներկա չի եղել ՀՀ Կառավարության նիստին: Օգոստոսի 31-ից նախարարի՝ արձակուրդ մեկնելու որոշման ֆոնին կրկին ակտիվացել են հրաժարականի մասին լուրերը:

Աշխատանքային քննարկումից հետո «Ազատության» հետ զրույցում Թորոսյանն անդրադարձել է այդ լուրերին՝ ընդգծելով, որ իր հրաժարականի մասին խոսակցությունները քաղաքական շահարկումներ են: «Նման հարապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար, իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների՝ ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց պատաասխանները արդեն տրվել են»,- ասել է Արսեն Թորոսյանը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում