ԱԱրման Գալոյան

Ալեքսանդր Արզումանյանի գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք

Ալեքսանդր Արզումանյանի գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով՝ տեղեկացրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Արզումանյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

«Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»,- հայտնել է Խաչատրյանը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ վճռաբեկ բողոք էր ներկայացվել «7-ի գործով» դատապարտված անձանցից ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ կայացված դատավճիռների դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում