ՆՆարե Թադևոսյան

Ադրբեջանում մոլորված հայ զինծառայողին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. Շուշան Ստեփանյան

Ադրբեջանում մոլորված հայ զինծառայողին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. Շուշան  Ստեփանյան

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում անդրադարձել է հայ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործին:

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածներով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։

ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում