ԳԳևորգ Թոսունյան

Էրդողանի անձնական շահերը գերակայել և գերակայելու են Թուրքիայի պետական շահերի նկատմամբ. թուրքագետ

Էրդողանի անձնական շահերը գերակայել և գերակայելու են Թուրքիայի պետական շահերի նկատմամբ. թուրքագետ

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտի 949֊ամյակին և այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

«Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 949֊ամյակի կապակցությամբ հայտարարել է, որ «Թուրքիան պատրաստ է վճարել ամեն տիպի գին՝ հանուն իր շահերի»։ Հայտարարության մեջ «Թուրքիա» բառը փոխարինում եք «Էրդողան» բառով, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Էրդողանի անձնական շահերը գերակայել և գերակայելու են Թուրքիայի պետական շահերի նկատմամբ՝ այդպիսով լուրջ հարվածներ հասցնելով ու վնասներ պատճառելով թուրքական պետությանը, նրա տասնյակ միլիոնավոր քաղաքացիներին։

Լուսանկարում պատկերված է հատուկ Էրդողանի համար Վանա լճի ափին՝ Խլաթի շրջանում, կառուցված նախագահական նոր դղյակը, որը գնահատվում է առնվազն 125 միլիոն թուրքական լիրա՝ 17 միլիոն դոլար»,- գրել է Հայկ Գաբրիելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում