ՄՄերի Եգորյան

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել` հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախօրեին Բայրամովը հայտնել էր Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց շարքում առաջնայինը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է։ Բայրամովը նաև ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը կազմակերպել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում