ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է ԱՄՆ-ին

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է ԱՄՆ-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Վաշինգտոնի պահանջը՝ վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Կառույցի անդամ պետությունների զգալի մասը հայտարարել է, որ ԱՄՆ այդպիսի պահանջ ներկայացնելու իրավունք չունի, քանի որ դադարեցրել է իր մասնակցությունն իրանական միջուկային ծրագրին:

  Հիշեցնենք, օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, պատճառաբանելով, որ Թեհրանը խախտել է  2015թ-ին կնքված Համատեղ գործողությունների ծրագրի պահանջները:

Իրանին զենքի մատակարարման արգելքն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ թելադրված Թեհրանի հետ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային գործարքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում