ԱԱրման Գալոյան

Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին

Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին

ՀՀ Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին. 1lurer.am-ը տեղեկացավ Կառավարության որոշումից:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»,- ասված է Կառավարության այսօրվա որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կառավարությունը ներկայացրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը, սակայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից:

Օգոստոսի 22-ին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր Էդգար Շաթիրյանի հետ, իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ Շաթիրյանը դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում