ԱԱրման Գալոյան

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին՝ Շատիլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

«Ձերդ գերազանցություն, 

խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և մեր բարեկամ վրաց ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում