ՄՄարիա Գաբրիելյան

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվել

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվել

Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Շատիլի ճանապարհային ողբերգության զոհերի:

Սգո օրվա կապակցությամբ իջեցվել են Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական ​​դրոշները՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից:

Կան 17 զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում