ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու

Թրամփը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է Միացյալ Նահանգների նախագահության հանրապետական ​​թեկնածու, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործիչը հավաքել է համագումարի պատվիրակների 1.276 ձայնը, որոնք անհրաժեշտ են առաջադրման համար, չնայած հաստատման գործընթացն ու ձայների հաշվարկը դեռ շարունակվում է:

Քվեարկությունը ձևական է, քանի որ ավելի վաղ Թրամփը մրցակցության բացակայության պատճառով դե ֆակտո շահել էր հանրապետական ​​կուսակցության բոլոր նախնական ընտրությունները և ստացել կուսակցության համագումարի 2.4 հազար ձայնը, բացառությամբ մեկ ձայնի:

Բացի դրանից՝ ներկա փոխնախագահ Մայք Փենսն առաջադրվել է փոխնախագահի թեկնածու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում