ՆՆարեկ Սահակյան

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ դարձել։

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն։

Թույլ տվեք իմ խորին կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել Ձեզ, զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի միջադեպից: Իմ մտքերն ու աղոթքներն ուղարկում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորված քաղաքացիներին մաղթում եմ արագ ապաքինում:

Տիկին Լոմջարիա, ևս մեկ անգամ ընդունեք հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի ցավակցական հեռագրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում