ՄՄարիա Գաբրիելյան

Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:

Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում