Հիմնականում արժեքային մոտեցումների քննարկում է եղել. Մակունց

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցի խոսքով՝ կան դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, օրակարգում են կրթությանն առնչվող բարեփոխումները, և վարչապետի հետ հանդիպմանը եղել են այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումների վերաբերյալ քննարկումներ:

«Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, և որպես պետական այրեր՝ ինչպես ենք պատկերացնում և ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով Հայաստանում տվյալ ոլորտների զարգացումը»,- ասաց Մակունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում