ԱԱրման Գալոյան

Վաղը կմեկնարկի Գագիկ Խաչատրյանի ու եղբորորդու դատավարությունը

Վաղը կմեկնարկի Գագիկ Խաչատրյանի ու եղբորորդու դատավարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կմեկնարկի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի դատավարությունը: Գործը քննելու է դատավոր Արթուր Մկրտչյանը: Datalex.am-ից տեղեկացանք, որ դատավարությունը նշանակված է ժամը 12-ին:

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:

Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի համար:

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թ. օգոստոսի 27-ին, որից հետո կալանավորվել էր: Նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը, այս տարվա մայիս-հունիս ամսիներից հետախուզման մեջ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում