ԱԱրման Գալոյան

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունը հավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին:

Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր: Նա զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ:

«Մեր վերջին հանդիպումը զոհվելուց ժամեր առաջ էր, Չլդրանում՝ Ֆելիքս Գզողյանի ներկայությամբ: Իսկ մահվան բոթը ցնցել էր բոլորիս...

Հուշաքարի մոտ հաճելի հանդիպում ստացվեց նրա գեղեցիկ ընտանիքի անդամների հետ: Հերոս պապի թոռները մեծանում են Բեկորի ու մեր հազարավոր հայորդիների կյանքի գնով սրբացած Հայրենիքում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում