ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհի տարբեր երկրներ աջակցում են Բելառուսի ժողովրդին

Աշխարհի տարբեր երկրներ աջակցում են Բելառուսի ժողովրդին

Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում է «Համերաշխության կենդանի շղթա բելառուս ժողովրդի հետ» միջազգային նախաձեռնությունը, որին միացել են նաև Վրաստանում: Համերաշխության շղթա են կազմել նաև Վաշինգտոնում: Նմանատիպ հանրահավաքներ են անցկացվում ավելի քան 25 երկրում, հայտնում է BBC-ն:

Բելառուսների հետ համերաշխության խաղաղ ցույց են կազմակերպել նաև Լիտվայի քաղաքացիները՝ ստեղծելով 35 կիլոմետրանոց կենդանի շղթա: Մոտ 50 հազար մարդ է կանգնել Վիլնյուսից մինչև Բելառուսի հետ սահմանային անցակետը:

Ակցիան կոչվել է «Ճանապարհ դեպի ազատություն»: Խորհրդանշական է, որ 31 տարի առաջ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի քաղաքացիները նույնպիսի կենդանի շղթա ստեղծեցին համաշխարհային հանրության ուշադրությունը Բալթյան երկրների ճակատագրին սևեռելու համար, որոնք ձգտում էին անկախություն ձեռք բերել ԽՍՀՄ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում