ԱԱրման Գալոյան

Հռչակագրի ընդունումը հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության հաստատման համար. փոխվարչապետ

Հռչակագրի ընդունումը հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության հաստատման համար. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։

1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այս պատմական իրադարձությունը հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության հաստատման համար։

30 տարի անց արդեն ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն, որն ունակ է պաշտպանել ժողովրդի անվտանգությունը, ապահովել բարեկցությունն ու խթանել բազմակողմանի մարդկային զարգացումը։

Կեցցե՛ ազատ, անկախ ու հարատև Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է փոխվարչապետի ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում