Օգոստոսի 22-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Սահմանադրական ու վճռաբեկ դատարանների փոխարեն առաջարկվում է ստեղծել Գերագույն դատարան. հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները հանդիպել են իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ. սպասվում է՝ նրա թեկնածությունը կառաջադրվի ՍԴ դատավորի պաշտոնում

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարը խախտել է 350 անգամ

Oրվա կորոնաթիվը: Այսօր գրանցվել է 139 նոր դեպք, ապաքինվել է 214 քաղաքացի

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. նախագահի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը:

Մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող. քննչական կոմիտեն պարզում է մահվան հանգամանքները:

Կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Գերմանիա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում