ԱԱրման Գալոյան

Քննարկվել են մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցեր

Քննարկվել են մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերի վերաբերյալ:

«Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ: Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը: Ազգային ժառանգության կոթողների՝ որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն-ՏԻՄ-Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:

Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե՛ հայաստանյան և թե՛ արտասահմանյան զբոսաշրջիկներին»,- տեղեկացրել է Էդուարդ Աղաջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում