ԱԱրման Գալոյան

Տավուշի մարզպետը Խաշթառակի միջադեպի կապակցությամբ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետը Խաշթառակի միջադեպի կապակցությամբ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը՝ հայտնում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում