ՎՎարդան Հովսեփյան

Արթուր Ասոյանը Ժիրայր Միրզոյանի հետ քննարկել է տեսչական մարմինների գործունեությանն առնչվող հարցեր

Արթուր Ասոյանը Ժիրայր Միրզոյանի հետ քննարկել է տեսչական մարմինների գործունեությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ասոյանը, ողջունելով ներկաներին, նախ՝ ներկայացրել է Հայաստանում տեսչական մարմինների ստեղծման պատմությունը և նշել, որ նախարարություններին ենթակա տեսչությունների առանձնացումն ու կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ստեղծման նպատակն է եղել քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքներին՝  Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ պլանային ստուգումների գործընթացը որոշակի դանդաղել է՝ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և համավարակի դեմ տարվող տեսչական վերահսկողական աշխատանքներով:

Ժիրայր Միրզոյանը իր հերթին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում իրականացվող ոլորտային աշխատանքների մանրամասները, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային տնտեսություններին առնչվող հարցերին: Գնել Հասրաթյանը և Վահե Ջիլավյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները՝ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապօրինի անտառահատման դեմ տարվող աշխատանքներում նոր գործուն մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար՝ Արթուր Ասոյանին հրավիրելով Արցախի Հանրապետություն:

Ընդունելով հրավերը՝ Ասոյանը նշել է, որ ՀՀ  կառավարությունը պատրաստ է տեսչական մարմինների ոլորտում առկա փորձը փոխանցել Արցախի գործընկերներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում