ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի ամենաուժեղ մրցակիցները Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներն են

Էրդողանի ամենաուժեղ մրցակիցները Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներն են

Թուրքական Optimar սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե քաղաքական որ գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու, եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն:

Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգում 2121 մարդու մասնակցությամբ, ինչի  արդյունքում Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է հարցախույզին մասնակցածների 40,1%-ի աջակցությունը:

Երկրորդ և երրորդ տեղերը, ձայների չնչին տարբերությամբ, զբաղեցնում են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 36,8% և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ 36,7% ձայներով:

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարրեմ Ինջեն (2018թ․) ստացել է ձայների 33,5%-ը:

Հարցումը ցույց է տվել, որ բավական մեծ տոկոս են կազմում չկողմնորոշվածները, հատկապես երբ պետք է ընտրություն կատարել Էրդողանի ու Իմամօղլուի միջև։ Նրանց թիվը հասնում է 18,1%-ի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում