ԼԼիլիթ Գասպարյան

ԿԽՄԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

ԿԽՄԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել COVID-19-ի  դեմ պայքարի շրջանակում

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակում ԿԽՄԿ-ն 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի առողջապահության նախարարությանը: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:

«Նշենք, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում