ՎՎարդուհի Բալյան

Խնդրում եմ առավելագույն հոգատարությամբ վերաբերվել Ջրաշուշանների լճին. Ռոմանոս Պետրոսյանի հորդորը

Խնդրում եմ առավելագույն հոգատարությամբ վերաբերվել Ջրաշուշանների լճին. Ռոմանոս Պետրոսյանի հորդորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում խնդրել է արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հոգատարությամբ վերաբերվել Ջրաշուշանների լճին:

«Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը:

Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Խնդրում եմ մեր արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում