ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը հրաժարվում է որոշ լիազորություններից

Կիմ Չեն Ընը հրաժարվում է որոշ լիազորություններից

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր լիազորությունների որոշ մասը հանձնել է մի խումբ պաշտոնյաների, ինչպես նաև քրոջը՝ Քիմ Յո-Չժոնին, որն այժմ պատասխանատու է Սեուլի և Վաշինգտոնի հետ Փհենյանի հարաբերությունների համար: Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունը:

Ծառայության համաձայն՝ Կիմ Յո Չժոնը գործում է որպես ԿԺԴՀ-ի երկրորդ կարևոր առաջնորդ, բայց Կիմ Չեն Ընը իրեն իրավահաջորդ չի փնտրում և չունի առողջական խնդիրներ, հաղորդում է Euronews-ը:

Երկրի տնտեսության կառավարման պարտականությունները փոխանցվում են նախարարների կաբինետի նախագահին և Պետական ​​խորհրդի նախագահի տեղակալին: Եվս երկու բարձրաստիճան պաշտոնյա մասամբ պատասխանատու կլինի պաշտպանական ոլորտի խնդիրների համար:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը իշխող կուսակցության ժողովի ժամանակ խոստովանել է, որ երկիրը բախվել է մի շարք անսպասելի և անխուսափելի դժվարությունների, որոնք առաջացրել են տնտեսական խնդիրներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում