ՄՄարիամ Մխիթարյան

Տիխանովսկայան Լիտվայից տեսաուղերձ է հղել բելառուս ընդդիմադիրներին

Տիխանովսկայան Լիտվայից տեսաուղերձ է հղել բելառուս ընդդիմադիրներին

Բելառուսի ընդդիմադիր գործիչ Տիխանովսկայան Լիտվայից տեսաուղերձ է հղել բելառուսցի ընդդիմադիրներին: Նրա կարծիքով՝ հանրապետությունն արթնացել է, և պետք է անցկացվեն նախագահական նոր ընտրություններ` ազատ, թափանցիկ և ազնիվ: Դա է պահանջում Բելառուսի ժողովուրդը, և նրա ձայնը պետք է լսվի:

Տիխանովսկայան ասել է, որ հայրենիք կվերադառնա, երբ իրեն անվտանգ կզգա, բայց և կոչ է արել երկրի աշխատավորներին շարունակել գործադուլը՝ հայտնում է RIA Novosti-ն:

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն ասել է, որ շփվում է Սվետլանա Տիխանովսկայայի հետ և փորձում է բարձրացնել նրա ոգին, քանի որ Սվետլանան լուրջ սթրեսի մեջ է:

Միաժամանակ Կրեմլը հայտարարել է, թե պատրաստ է աջակցել Մինսկին ստեղծված վիճակից դուրս գալու հարցում, բայց միայն Բելառուսի ցանկության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում