ԱԱրման Գալոյան

Նախագահը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Նախագահը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով, վարչապետի միջնորդությամբ, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայող պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով: 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 14-ին տեղեկացրել էր, որ հանրապետության նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել` տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև կապիտան Ռուբեն Սանամյանին ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում