ԱԱրման Գալոյան

Դադարել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները

Դադարել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները

Դադարել են Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահե Բալայանի հրաժարականի մասին հայտարարությամբ»,- տեղեկացնում է Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում