ՄՄարիամ Մխիթարյան

Նավալնին դեռ կոմայի մեջ է

Նավալնին դեռ կոմայի մեջ է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է Օմսկի շտապ օգնության հիվանդանոցում մնալ կոմայի մեջ: Նավալնիի վերջնական ախտորոշումը դեռ չի հրապարակվել, բայց նրա համակիրներն արդեն դիմում են ներկայացրել Քննչական կոմիտե՝ հայտնում է Interfax-ը:

Քաղաքական գործչի շտաբը դիմել է Կրեմլին`օգնելու, որ Նավալնիի բուժումը շարունակվի արտասահմանում: Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են իրենց երկրներում Նավալնիի բուժումը կազմակերպելու պատրաստակամության մասին: Ըստ տեղեկությունների, Նավալնուն տեղափոխելու համար այս գիշեր Գերմանիայից օդանավ է ժամանելու Ռուսաստան: Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է լրագրողներին, որ Նավալնիի վիճակը չնայած մի քիչ բարելավվել է, բայց այլ երկիր տեղափոխման համար դեռևս կայուն չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում