ԱԱրման Գալոյան

Մարտնչող սակավագիտությունը և դրա հանդեպ կիսալուրջ վերաբերմունքը կարող է անդառնալի հետևանք ունենալ. փոխնախարար

Մարտնչող սակավագիտությունը և դրա հանդեպ կիսալուրջ վերաբերմունքը կարող է անդառնալի հետևանք ունենալ. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Վեդիի երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ակցիային:

«Երբ հրապարակեցինք պետական չափորոշչի նախագիծը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հնարավորություններին առնչվող վերջնարդյունքներում ոմանք տեսան հակասություն մեր արժեքների հետ, պնդեցին, որ հավասար իրավունքի և հնարավորության մասին գրելը հանգեցնելու է վաղաժամ սեռականացման և այլն։ Փորձեցին գրոհ կազմակերպել՝ բառացիորեն նույն տեքստը տարբեր անուններով պատճենելով և հարյուրավոր անգամ իբրև առաջարկ ներկայացնելով։

Այսօր մարզային երաժշտական դպրոցում տեղի ունեցածը, երբ նորանշանակ տնօրենի դեմ բողոքի հիմքը նաև վերջինիս տղամարդ լինելն էր և ըստ այդմ բացառապես իգական սեռի աշխատակազմի հետ աշխատելու անհնարինությունը ըստ վերջիններիս ամուսինների, ցույց է տալիս, որ այս մարտնչող սակավագիտությունը և դրա հանդեպ կիսալուրջ վերաբերմունքը կարող է անդառնալի հետևանք ունենալ։

Սա սկսվում է կրթության տարածքում պայքարից, որտեղ սակավագիտությանը դիրքեր տալը նշանակում է աննկատ կերպով առօրեականության վերածել այն ամենը, ինչ մեզ այսօր դեռ արտառոց և անընդունելի է թվում»,- գրել է Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում