ՄՄարի Կոստանյան

Բելառուսի իշխանափոխության համար լավագույնը «հայկական մոդելն» է. Կառլ Բիլդտ

Բելառուսի իշխանափոխության համար լավագույնը «հայկական մոդելն» է. Կառլ Բիլդտ

Բելառուսում իշխանափոխության համար Հայաստանի 2018-ի ժողովրդավար իշխանափոխության մոդելը շատ ավելի լավն է, քան Ուկրաինայի հեղափոխությունը: Նման գնահատական է տվել Եվրոպայի ազդեցիկ ու փորձառու քաղաքական գործիչ, Շվեդիայի նախկին արտգործնախարար և նախկին վարչապետ Կառլ Բիլդտը: Այս մասին տեղեկացնում է Massispost պարբերականը:

Project Syndicate կայքում հրապարակված հոդվածում քաղաքական գործիչը նշել է Բելառուսի համար «հայկական մոդելի» համապատասխանության մասին:

«Բելառուսի դեպքում, ես կառաջարկեի ոչ թե Ուկրաինայի, այլ՝ Հայաստանի տարբերակը, երբ 2018-ի գարնանը սկսված համազգային ցույցերը հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին ու երկրի համար սկսվեց ժողովրդավարական նոր դարաշրջան»,- հայտնել է Կառլ Բիլդտը:

Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի ու Բելառուսի միջև, Կառլ Բիլդտը նշել է, որ երկու երկրներն էլ սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմական և ռազմավարական պատճառներով:

Ըստ եվրոպացի նախկին դիվանագետի, ժողովրդավար իշխանափոխության գործում Բելառուսի համար հիանալի օրինակ կարող է ծառայել հայկական տարբերակը: Այս հարցում սահուն գործընթացն ապահովելու համար, բանակցությունների սեղանին չպետք է դրվի արտաքին կողմնորոշումը: Երկրում ժողովրդավարության հասնելու միակ ճանապարհն ընտրություններն են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում