Դդմաշենի` մարզային նշանակության ճանապարհին գտնվող կամուրջը կնորոգվի

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծը, որով 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում է կատարվելու, և նորոգվելու է Դդմաշենի՝ կենսական նշանակություն ունեցող կամուրջը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ Դդմաշենի` մարզային նշանակության  ճանապարհին գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր:

«Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել: Նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում, և կամրջի վերանորոգման համար  հատկացնել 12,5 միլիոն դրամ: Հիշյալ գումարը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքն է, և  վերաբաշխումը պետք է իրականացվի դրա շրջանակներում»,- ասաց Պապիկյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում