Բայց կուզեիք, չէ՞, ֆինանսների նախարար լինեիք, պարո՛ն Թորոսյան. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստին օրակարգի հաստատումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6-րդ՝ «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն:

Վարչապետն ուղղեց իր սխալը, բայց հարցրեց Թորոսյանին.

«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- կատակեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում