Հայոց ցեղասպանությունը երբեք չի ջնջվի պատմությունից և երբեք չի մոռացվի. Կալիֆորնիայի Սենատի նախագահ

Հայոց ցեղասպանությունը երբեք չի ջնջվի պատմությունից և երբեք չի մոռացվի. Կալիֆորնիայի Սենատի նախագահ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի երկու պալատները միաժամանակ միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ «AJR 34» բանաձևը: Ստորին պալատում այն ընդունվեց 76, իսկ Սենատում՝ 37 ձայնով: Նախագծի համահեղինակներն էին Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Խաչո Աճաջյանը և նահանգային սենատի նախագահ Քևին Դե Լեոնը: Այս անգամ բանաձևով ոչ միայն ապրիլի 24-ը հայտարարվեց 101-րդ տարելիցի օր, այլև 2016 թվականը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի տարի:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում