Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆեդերիկա Մոգերինի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆեդերիկա Մոգերինի

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի նախօրեին տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում։  Քննարկման մեկնարկին հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։  Մոգերինին նշել է, որ Հարավային Կովկասը խիստ կարևոր է Եվրոպայի համար։ Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և այն ոչ մի տեղ չի կարող տանել: Նա ընդգծել է, որ ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած բռնությունները 1994-ի հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ էին, ծանր զինտեխնիկայի կիրառում, զոհեր՝ նույնիսկ քաղաքացիների շրջանում։ «Էսկալացիան առավել պարզ դարձրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։  Տեղում զարգացումները պահանջում են լինել զգոն և շարունակել պնդել հրադադարի ռեժիմի խիստ պահպանում և շարժվել դեպի խաղաղ գործընթաց։ Հատկապես պետք է դադարեցվի քաղաքացիների թիրախավորումը»,-ասել է եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ պետք է ընդլայնել անվտանգության միջոցառումները, ինչպիսին են ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում