Հսկողության տակ են վերցվել հատուկ կարևոր նշանակության բոլոր օբյեկտները

Հսկողության տակ են վերցվել հատուկ կարևոր նշանակության բոլոր օբյեկտները

Վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծ ագրեսիայի և սահմանագոտում պատերազմական գործողությունների վերսկսմամբ պայմանավորված՝ Արցախի վարչապետի որոշմամբ, ապրիլի 2-ին, հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Համապատասխան միջոցառումներով ու նախագծերով բարձր պատրաստվածության է բերվել նաև Ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության ծառայությունը: Առավելագույն ուժերով հատուկ հսկողության տակ են վերցվել հանրապետության կարևոր նշանակության բոլոր օբյեկտները, այդ թվում՝ Մարտակերտի շրջանում տեղակայված Սարսանգի ջրամբարը, հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը և հակառակորդի հնարավոր սադրանքները: Ջրամբարի պահպանության լիարժեք կազմակերպման համար ներգրավվել է նաև բարձր պատրաստվածությամբ օժտված Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության խումբը՝ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում