Մենք բոլորս «ուժեղ Արցախ ենք»․ Ադամ Շիֆ

Մենք բոլորս «ուժեղ Արցախ ենք»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին: «Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս «ուժեղ Արցախ ենք»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ տեղադրելով լուսանկար,  որում ձեռքին շապիկ է վրան գրված՝ «Արցախն ուժեղ է»: Ավելի վաղ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել էր Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: «Այն, որ այդ հարձակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իլհամ Ալիևի վերադարձից ժամեր անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում»,-հայտարարել էր նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում