Արցախի օգնության հատուկ հաշվեհամարների միջոցները շարունակում են համալրվել

Արցախի օգնության հատուկ հաշվեհամարների միջոցները շարունակում են համալրվել

Մինչև այսօր հավաքվել է շուրջ 971 միլիոն դրամ, 394 հազար դոլար, 4 հազար Եվրո և 12 միլիոն ռուսական ռուբլի: Նվիրատվություններն ուղղվելու են բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու և հենց դրա համար մենք ինքներս պետք է հոգանք մեր պաշտպանությունը՝ նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական եւ նյութական ռեսուրսներ, որով էլ կկարողանանք խնայել մեր զինվորների կյանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում