Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 60 միլիմետրանոց ականանետ: Պաշտպանութան Բանակի մամուլի ծառայության տվյալով, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ: Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում