ԵԱՀԿ Մինսկի խմբից Արցախն ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ

ԵԱՀԿ Մինսկի խմբից Արցախն ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ

Կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում