Հրադադարի ռեժիմի խախտում արձանագրվել է նաև Տավուշի մարզում

Հրադադարի ռեժիմի խախտում արձանագրվել է նաև Տավուշի մարզում

Երեկ երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-նն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հենակետերից կրկին կրակահերթեր են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին Առաջին լրատվականի թղթակցին հայտնել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում հակառակորդը գնդակոծել է նաև Բաղանիսի շրջանցիկ ճանապարահատվածը: Տուժածներ չկան, գիշերն անցել է խաղաղ, այս պահին Բաղանիսում դպրոցներն ու մանկապարտեզներն աշխատում են, ասել է գյուղապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում