Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը

Ապրիլի 6-ին՝ երեկոյան 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան՝ Թալիշի ուղղությամբ, տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում է և իր զորակացությունը հայտնում Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում